Սեքսոլոգիա
Սեքսուալ ակտիվությունը` տղամարդկանց մոտ. urolog.am
Շատերին է հետաքրքրում՝ ինչպես բարձրացնել սեռական ակտիվությունը տղամարդկանց մոտ, հնարավո՞ր է դա իրականացնել տնային պայմաններում: Սակայն ի սկզբանե հասկանանք, թե ինչով է այն պայմանավորված և` արդյո՞ք միշտ պետք է ձգտել ակտիվության բարձրացմանը:
Սեքսուալ ակտիվությունը յուրաքանչյուրի մոտ տարբեր է: Այն շատ գործոններով է պայմանավորված, ինչպես` արտաքին, այնպես էլ` ներքին: Գոյություն ունեն բնածին առանձնահատկություններ՝ սեռական կոնստիտուցիա, հոգեկան առողջություն, որոնք որոշում են մարդու սեռական վարքի հիմքը: Սակայն վերջինիս վրա ազդում են նաև հասարակական կարծիքը, կրոնական ավանդույթները և, նույնիսկ, սեռական վարքի «նորմայի» մասին պատկերացումները, որոնք զարգանում են բազում տարիների ընթացքում:
Տղամարդկանց սեքսուալ ակտիվության պիկերը
Սեքսուալ ակտիվության պիկերը կարող են կարճաժամկետ լինել՝ հոգեբանական և ֆիզիկական վերելք (որևէ հաղթանակից հետո), սպորտ, ինչ-որ գրգռող գործողություն կամ տեսարան: Սակայն սա կարճաժամկետ է: Տղամարդու հիմնական վարքը պայմանավորված է հորմոնների մակարդակով և տարիքով, դաստիարակությամբ և մշակույթով:
Երիտասարդ ժամանակ տղամարդկանց մեծ մասը հիպերսեքսուալ է, մոտավորապես 17-23 տարեկանում վրա է հասնում սեռական ակտիվության առաջին պիկը: Սա տեղի է ունենում արագ սեռական հասունացման, արական հորմոնի՝ տեստոստերոնի ավելցուկային արտադրության հետևանքով, ինքնաճանաչման և կանանց հետ հարաբերությունների պատճառով: Այս շրջանում սեռական առումով հնարավորությունները մեծ են, գրգռման մակարդակը՝ շատ բարձր:
Սակայն կան նաև թերություններ. քանակը փոխարինում է սեռական ակտերի որակին և տևողությանը:
Ի դեպ, կանայք այս տարիքում, սովորաբար, չեն հասցնում բացահայտել իրենց սեռական պահանջմունքները, և ավելի ուշ են հասունանում:
Աստիճանաբար տղամարդիկ սեռական փորձ են կուտակում, իսկ հորմոնային ֆոնը կայունանում է, տեստոստերոնը հասնում է օպտիմալ մակարդակին: Դա հնարավորություն է տալիս ավելի լավ վերահսկել սեփական սեռական վարքը, նվազում է մշտական սեռական շփումների ցանկությունը: Դա կարող է ակտիվության անկում թվալ, սակայն, իրականում, այն պարզապես սեռական վարքի կարգավորում է, երբ կապերի որակը պակաս կարևոր չէ, քան` քանակը:
Այս շրջանը տևում է միջինը 23-ից մինչև 30-35 տարեկանը:
Տղամարդկանց մոտ սեռական ակտիվության անկումները
Տարիքի հետ տղամարդանց մոտ տեստոստերոնի մակարդակը նվազում է, ինչն ազդում է նաև ցանկության վրա: 40 տարեկանում տղամարդկանց մեծ մասի մոտ սկսվում է սեռական ակտիվության բացահայտ անկում: Սա կապված է ո՛չ միայն հորմոնային ֆոնի հետ, այլ նաև պատասխանատվության աճող մակարդակով, գործերի քանակով և պարտականություններով: Կուտակվող հոգնածությունը և սթրեսը բացասաբար են ազդում սեռական կյանքի վրա:
Այս տարիքում գրգռման մակարդակն արդեն ցածր է, այդ պատճառով սեքսուալ տրամադրվածության վրա մեծ ազդեցություն ունեն արտաքին միջավայրը և հոգեբանական պահերը: Հասուն տղամարդուն արդեն կարող է լրացուցիչ խթան պահանջվել` սեքսով հետաքրքրվելու համար: Տղամարդը կարող է խոսել և մտածել սեռական կյանքի մասին ոչ պակաս հաճախ, սակայն, երիտասարդության համեմատ, հակումը կլինի անխուսափելիորեն ցածր:
45-50 տարեկանից հետո տղամարդկանց մեծ մասն ունի խնդիրներ՝ կապված սրտի, անոթների և սեռական համակարգի առողջության հետ, որոնք անդրադառնում են էրեկցիայի կայունության վրա և այն թուլացնում են: Տղամարդկանց գրեթե կեսը 50 տարեկանից հետո գանգատվում է էրեկցիայի հետ կապված խնդիրներից:
Հիվանդությունները հաճախ պահանջում են դեղորայքի ընդունում, որոնց մի մասը բացասաբար է ազդում սեռական ակտիվության վրա:
Բացի տարիքից և քրոնիկական հիվանդություններից, հաճախ ավելորդ քաշ է առաջանում: Ճարպային բջիջների ավելցուկը և նստակյաց կենսակերպը նվազեցնում են տեստոստերոնի մակարդակը և, նույնիսկ, կարող են խթանել կանանց հորմոնների արտադրությունը: Սթրեսը նույնպես խնդիրներ է առաջացնում, քանի որ այս դեպքում արտադրվում է սթրեսի հորմոն կորտիզոլ, որն ընկճում է տեստոստերոնի սինթեզը:
Ինչպե՞ս բարձրացնել տղամարդու սեքսուալ ակտիվությունը տնային պայմաններում
Ոչ բոլոր տղամարդիկ են առնչվում սեռական կյանքի խնդիրների հետ որոշակի տարիքում, դա շատ անհատական է: Սակայն, եթե այն տեղի է ունեցել, կարելի է տղամարդու սեռական ակտիվությունը բարձրացնել կենսակերպի փոփոխության միջոցով: Իհարկե, եթե չկան հիվանդություններ, այս դեպքում բժշկին դիմելը պետք է լինի առաջին քայլը:
Խուսափե՛ք ավելորդ քաշից
Ինչպես արդեն նշեցինք, ճարպակալումն ազդում է տեստոստերոնի մակարդակի վրա: Հետազոտությունները ցույց են տվել, որ ճարպակալմամբ տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակը երկու անգամ ցածր է նիհարների համեմատ:
Արոմատազա ֆերմենտն արական անդրոգենները փոխակերպում է իգական էստրոգենների: Այդ պատճառով ճարպակալման ժամանակ, բացի ցածր սեռական ակտիվությունից, կարող է նաև նկատվել նյարդային վիճակ, կրծքագեղձերի աճ: Ընդ որում, տեստոստերոնի մակարդակի նվազումը բերում է ավելի շատ ճարպի կուտակման: Այս արատավոր շրջանից կարելի է դուրս գալ միայն նիհարելով:
Զբաղվե՛ք սպորտով
Ըստ շատ հետազոտությունների՝ ակտիվ մարզումը բերում է արյան հոսքի ուժեղացման, բարձրացնում է տրամադրությունը և սեռական հորմոնների մակարդակը: Կարևոր է նաև չափը չանցնելը, հակառակ դեպքում` միայն հոգնածություն կշահեք:
Դրական են ազդում նաև ուժային և շնչական ծանրաբեռնվածությունների համակցումը՝ վազքը, լողը, հեծանիվը և այլն:
Քիչ նյարդայնացեք
Իհարկե, այս խորհրդին բարդ է հետևելը, այդպիսի խնդիրներներն այնքան էլ հեշտ չեն լուծվում: Սակայն գոնե պետք է սկսել, քանի որ սթրեսն ուղղակիորեն ազդում է հակումների մակարդակի վրա: Որքան շատ է սթրեսը, այնքան ցածր է սեռական ակտիվւթյան մակարդակը:
Սթրեսի նվազեցման համար միասնական եղանակ գոյություն չունի, ընրեք այն, ինչը հենց Ձեզ կօգնի: Բնության արշավներ, ընկերների հետ շփում, անձնական օրագիր, յոգա. ամեն ինչ փորձեք:
Բավականաչափ քնե՛ք
Մեկ այլ հետազոտություն ապացուցել է, որ մշտական անքնությունը նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը: Հոգեբանական վիճակի մասին` էլ չենք խոսում: Նյարդային համակարգի նորմալ վերականգնման համար անհրաժեշտ է որակյալ, երկարատև քուն՝ առնվազն 7-8 ժամ:
Լիարժեք սնվե՛ք
Հանքանյութերի և վիտամինների անբավարարությունը կարող է բացասաբար ազդել ամողջ օրգանիզմի վրա, իսկ նորմալ սեռական ակտիվության համար պետք է ուտել ո՛չ միայն սիրելի մթերքներն, այլ նաև լիարժեք սպիտակուցներ, կանաչեղեն, մրգեր, բանջարեղեն, ծովամթերք: Կան նաև, այսպես կոչված, աֆրոդիզիակներ, որոնք նպաստում են բնական ճանապարհով հակումների ուժեղացմանը ՝ բարելավելով արյունամատակարարումը:
Ընդունե՛ք վիտամիններ
Սնուցումը կարգավորելու անհնարինության դեպքում՝ վերջինիս անկանոնության և աղքատիկությամբ պայմանավորված, ելքը մնում են վիտամինային համալիրները: Տղամարդկանց համար հատկապես կարևոր են А, Е և D վիտամինները, ինչպես նաև` ցինկը և սելենը:
Կարդացեք նաև
- Բժիշկ, ես ամեն սեռական ակտից հետո փռշտում եմ 9 անգամ:
Տարիներ առաջ դիմեց մի տղամարդ` վերոնշյալ տարօրինակ գանգատով. պարտադիր փռշտոց...
Բոլոր հասարակությունների մեջ տարածված է այն թյուր կարծիքը, որ տեղաշարժման խնդիրներ ունեցող մարդիկ սեռական հաճույք չեն ստանում։ Իրականում ինտիմ կյանքը կարող է հրաշալի լինել նաև անվասայլակով տեղաշարժվող...
Էսթրոգենի մակարդակի նվազման հետ (հատկապես դաշտանադադարային տարիքում) առաջանում են հեշտոցային չորություն, որն անհարմար պատճառ է ներթափանցման և սեռական հարաբերության շարունակության համար...
Սեքսուալությունը ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվելով, շեղվել է ավանդական ընկալումից և հասել նույնիսկ վտանգավոր դրսևորումների։ Նախկինում արգելված սեռական վարքագիծը ավելի է ընդունում...
Վերջին գիտական ուսումնասիրությունները վկայում են այն մասին, որ մարիխուանայի (կանեփ, cannabis) օգտագործումը բարելավում է սեռական հարաբերությունները: Ներկայում կանեփի վերաբերյալ գրեթե բոլոր հետազոտություններն...
Գենոֆոբիան (Genophobia) սեռական հարաբերություն ունենալու վախն է։
Գենոֆոբիայի հետ կապված են նաև այլ ֆոբիաներ, ինչպիսին են...
Տիեզերական ուղևորությունները` օգուտներից զատ, ունեն նաև սոցիալական կողմեր: Այս խնդիրները կապված են անձնական հիգիենայի կամ սոցիալական մեկուսացվածության, ինչպես նաև սեռական կյանքի հետ։ Հետևաբար...
«Մտածիր և հարստացիր» անձնական զարգացման դասական գրքում Նապոլեոն Հիլն ասում է. «Սեռական ցանկությունը ամենաուժեղն է մարդկային ցանկություններից: Այս ցանկությունից դրդված` տղամարդիկ...
Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
Անշուշտ, երիտասարդ տարիքում հաճախ է հետաքրքրել, արդյո՞ք ձեր տատիկը և պապիկը սեքսով զբաղվում են, կամ գուցե ստիպե՞լ եք նրանց` ամաչելուց քրքջալ: Զարմանալի չէ, քանի որ ծեր տարիքում հնարավոր է...
Շագանակագեղձի նյարդապահպան վիրահատական հեռացումից հետո պահպանվում են էրեկտիլ ֆունկցիայի համար պատասխանատու նյարդային խրձերը...
Եթե հղիությունն առանց բարդությունների է ընթանում, ապա ինտիմ հարաբերությունները շարունակելու որևէ խոչընդոտ չկա: Ավելին, ժամանակակից մանկաբարձ-գինեկոլոգները համարում են, որ հակացուցումների բացակայության...
Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն